Վրաստանը չկարողացավ «Գազպրոմի» հետ համաձայնեցնել գազի շուրջ նոր պայմանագիրը

Վրաստանը չկարողացավ «Գազպրոմի» հետ համաձայնեցնել գազի շուրջ նոր պայմանագիրը

Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ գազի համաձայնագրի կնքման հարցի շուրջ «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ իր հանդիպումն ավարտվել է անարդյունք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ամեն տարի համաձայնագիր է ձեւակերպվում: Դա տարանցմանը վերաբերող պայմանագիրն է: Մասնավորապես, նրանց կողմից առաջարկվեց դրամական վճարման անցնել տարանցման դիմաց: Այդ առաջարկությունն անընդունելի է մեզ համար, մենք միշտ կպաշտպանենք մեր դիրքորոշումն ու մեր երկրի շահերը»,– դեկտեմբերի 15-ին լրագրողներին ասել է Կալաձեն:

Վրաստանին գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է: Սակայն Վրաստանը Ռուսաստանից ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը՝ որպես դրա տարանցման վճար: Հանրապետությունը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: 2016 թվականի մարտին վրացական կողմը եւ «Գազպրոմը» երկարատեւ բանակցություններից հետո ձեւակերպեցին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կշարունակի ստանալ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում