Վրաստանի սեւծովյան ափերին մոլեգնող փոթորիկը հասնում է 5 բալի

Վրաստանի սեւծովյան ափերին մոլեգնող փոթորիկն առաջիկա օրերին կհասնի 5 բալի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

«Սեւ ծովում փոթորիկն այժմ կազմում է 4-5 բալ: Այս իրադրությունը կպահպանվի նաեւ գիշերը: Վաղը ցերեկը փոթորիկը կթուլանա մինչեւ երեք բալ: Սակայն հաջորդ երկու-երեք օրերին Սեւ ծովում մենք կրկին 4-5 բալ ուժգնության փոթորիկ ենք սպասում»,-ասել է գործակալության աշխատակցուհին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում