ՀՀ մշակույթի նախարարությունը ծրագիր է նախապատրաստում Գյումրու «Կումայրի» արգելոցի վերականգնման համար

ՀՀ մշակույթի նախարարությունը ծրագիր է նախապատրաստում Գյումրու «Կումայրի» արգելոցի վերականգնման նպատակով:

Խոսքը ՀՀ մշակույթի նախարարության բազայում գտնվող Գյումրու Աճեմյան 2 հասցեի այն հանրահայտ շենքի մասին, որտեղ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը 1984 թվականին նկարահանել է սիրված «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մի հատվածը՝ հայտնի պատշգամբի տեսարանը: Այս մասին դեկտեմբերի 2-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Մեր գործընկերների հետ նախապատրաստում ենք մի ծրագիր ոչ միայն այդ շենքի« այլև «Կումայրի» արգելոցի մի հատվածի համար՝ «Բովանդակություն ներշնչելու ծրագիր» պայմական խորագրով: Ծրագրի շրջանակներում պետք է վերականգնվեն արհեստագործական փոքր ընկերություններ, հյուրանոցներ, սրճարաններ, արհեստանոցներ: Ճիշտ է, սա դեռ վիրտուալ ծրագիր է, մինչև գտնենք աջակից կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցելու այդ վերականգնման ծրագրին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարը՝ վստահությամբ հավելելով, որ այս ծրագիրը կարող է վերածվել ամբողջ «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագրի, բայց այս պահին դեռ խոսքը մի փոքր հատվածի մասին է: Մինչ այդ պետք է հավաքել այն մարդկանց, ում կհետաքրքրի այդ ծրագիրը:

«Ծրագիրը նախատեսել էինք ավելի վաղ, այսօր արդեն սկսում ենք ավելի գործնական քայլերը: Իրականում այն կսկսվի վերականգնվել, երբ բավարար միջոցներ կներգրավենք»,- նշեց Արմեն Ամիրյանը՝ փաստելով, որ եթե խոսքը մարզային գրադարանի հարևանությամբ գտնվող հատվածի մասին է: Ծրագիրը մոտավոր հաշվարկով կարժենա 1 մլն դոլար: «Ես ցավոք եմ ասում, քանի որ այդ գումարը չունենք, բայց բարձրաձայնում եմ, որ գտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն և կվերականգնի այդ շինությունը և ամենակարևորը կվերականգնվի նաև հարակից միջավայրը: Լիահույս եմ, որ կգտնվեն կ ազմակերպություններ, որոնք օգնելու են»,- հավելեց Արմեն Ամիրյանը:

Հայաստանի տարածքում նմանատիպ երկրորդ արգելոցը չկա: 2004 թվականի հաշվառմամբ «Կումայրին» ունի պահպանության ենթակա մոտ 1100 նմանատիպ շենք-շինություն: «Կումայրի» արգելոցը կազմավորվել է 1980 թվականին, կառավարության որոշմամբ։ Նպատակը Գյումրու տարածքում 19-րդ դարից մնացած պատմական նշանակություն ունեցող կառույցների պահպանումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում