Վրաստանի վարչապետը պաշտոնապես նշանակեց նախարարների կաբինետի անդամներին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես նշանակել Է նախարարների կաբինետի բոլոր անդամներին: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

«Վրաստանի վարչապետը հրամանագիր Է ստորագրել նախարարների կաբինետի նոր անդամների նշանակման մասին»,-ասված Է հայտարարության մեջ:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 27-ին կարգադրություն Է հրատարակել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին վարչապետ նշանակելու մասին: Ավելի վաղ նոյեմբերի 26-ին խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն Է հայտնել Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ նոր կառավարությանը եւ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» անվանումը կրող կառավարական ծրագրին:

Նախարարների կաբինետի նորացված կազմի փոփոխությունները հիմնականում վերաբերել են ֆինանսատնտեսական սեկտորին: Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարները եւ այլ նախարարությունների ղեկավարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում