AM | RU
USD
EUR
RUB

Նախագահը մասնակցել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել հոբելյանի առթիվ: Թատրոնի մի շարք ներկայացուցիչների Սերժ Սարգսյանը պարգևատրել է պետական պարգևներով` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: Մասնավորապես, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանին, Վարուժան Մանուկյանին, Սաթիկ Հախնազարյանին, Նարինե Ալեքսանյանին, Ավետիք Խալաթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Նախագահի խոսքը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ տոնական միջոցառման ժամանակ

Բարի երեկո, հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Բարի երեկո, սիրելի՛ պարոնյանցիներ,

Ես սրտանց շնորհավորում եմ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ: Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների, ոչ միայն թատերասերների, այլ նաև մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետև լինելով մայրաքաղաքի, Հանրապետության կարևորագույն մշակութային օջախներից մեկը՝ թատրոնը կրթել և դաստիարակել է սերունդներ:

Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայոց բեմի իրական նվիրյալներ՝ Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Կարպ Խաչվանքյան և ուրիշներ, ովքեր ծալք առ ծալք կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը, և այդ դիմագիծը դարձել է բարետես, հաճելի ու մեզ համար ընդունելի:

Այս թատրոնի յուրահատուկ և մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը: Ասում են ծիծաղելով՝ մարդկությունն ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին: Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների և կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու: Իհարկե, մեր իրականության մեջ, և ոչ միայն այսօրվա, բազմաթիվ են ձեռբերումները՝ մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց, իրոք, կան հոռի երևույթներ, որոնց մենք վաղուց արդեն պետք է հրաժեշտ տայինք:

Վստահ եմ, որ այս կոլեկտիվի, այս թատրոնի լավագույն ներկայացումները դեռևս առջևում են: Եվ վստահ եմ, պարո՛ն Ղազանչյան, որ 30-40 տարի հետո էլ մարդիկ կհավաքվեն, շնորհակալություն կասեն նրանց, ովքեր անցել են առաջին հարյուրամյակը, իրենց վերաբերմունքը նրանց կցուցաբերեն, իսկ ձեր նոր, գերազանց ներկայացումները կվկայեն մեր երկրի և հասարակության ձեռքբերումների մասին:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ:

Շնորհակալություն:

 

Լրահոս
Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին հարցաքննվում է, կրտսերը՝ սպասում Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն տարածեցին Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan