«Վրացական երազանք»-ն ստացել է խորհրդարանի 150 տեղերից 115-ը

«Վրացական երազանք»-ն ստացել է խորհրդարանի 150 տեղերից 115-ը

«Վրացական երազանք» (ՎԵ) կուսակցությունը 150-տեղանոց խորհրդարանում 115 տեղ է ստացել հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նոյեմբերի 16-ին հրապարակվել եւ հաստատվել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից:

Ընդամենը խորհրդարան են անցել 150 պատգամավորներ: Նրանցից 77-ն ընտրվել են կուսակցական ցուցակներով: ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը կուսակցական ցուցակներով ստացել է 44, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 27, «Վրաստանի հայրենասերների միավորում» դաշինքը՝ 6 տեղ:

Սպասվում է, որ Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 18-ին Քութայիսում: Նիստում պետք է հաստատվեն պատգամավորների լիազորությունները, ընտրվեն խորհրդարանի նախագահն ու նրա տեղակալները, ինչպես նաեւ կոմիտեների նախագահները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում