Վաղ է խոսել Վրաստանի եւ ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին. Աբաշիձե

Վաղ է խոսել Վրաստանի եւ ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին. Աբաշիձե

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն վերստին հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն օրակարգում չԷ, քանի որ Աբխազիային եւ Հարավային Օսիային վերաբերող հարցերում առաջընթաց չկա:

Աբաշիձեն այս հայտարարությունն արել Է այն բանից հետո, երբ Վրաստանի եւ Ռուսաստանի գործարարների հանդիպմանը, որն ընթանում Է Թբիլիսիում, քանիցս հայտարարվել Է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին:

«Այս հարցն օրակարգում չկա եւ չի կարող քննարկվել, քանի որ Աբխիազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանների հետ կապված ոչ մի առաջընթաց չկա: Եթե այդ հարցերում առաջընթաց լինի, ապա ինչ-որ փուլում այդ հարցը կարող Է դրվել օրակարգում, բայց ոչ այսօր»,-հայտարարել Է Աբաշիձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում