Հանրապետության թանգարաններում կներդրվի աուդիովիզուալ եւ վիրտուալ գիդերի համակարգը

Հանրապետության թանգարաններում մինչեւ 2016 թվականի ավարտը նախատեսվում է ներդնել աուդիովիզուալ եւ վիրտուալ գիդերի համակարգը, որը նախատեսված է հեռախոսների համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` հավելվածի միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն կունենան թանգարաններ եւ թատերահամերգասրահներ այցելության համար առցանց տոմսեր գնելու: «Հավելվածը կլինի 9 լեզվով: Կունենա 3D պատկեր, ինքնանկարի հնարավորություն»,-ասաց նա՝ հավելելով, որ հավելվածները հնարավորություն կտան զբոսաշրջիկներին ծանուցումներ ուղարկելու`թանգարանների նոր ցուցադրությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում