AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի կառավարությունում Սահակաշվիլիին որակել են որպես սնանկացած քաղաքական գործիչ

 

Միխեիլ Սահակաշվիլին, որը նոյեմբերի 7-ին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին, սնանկացած քաղաքական գործիչ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Վրաստանի հարկադիր վերաբնակների, փախստականների եւ նրանց տարաբնակեցման գործերի նախարար Սոզար Սուբարին:

«Սահակաշվիլին ինքը լավ գիտեր, որ Ուկրաինայում ինքը քաղաքական ապագա չունի, ուստի նա իր բոլոր հաշվարկները կառուցում էր Վրաստանի խորհրդարանի հոկտեմբերյան ընտրությունների արդյունքների վրա: Այժմ նա տեսավ, որ վերջնականապես սնանկացել է որպես քաղաքական գործիչ»,- ասել է Սուբարին թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սահակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարել է նոյեմբերի 7-ին՝ իր որոշումը բացատրելով կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինությամբ այն պայմաններում, երբ դրան մեղսակից են պետության առաջին դեմքերը:

Ուկրաինայի կառավարությունում դեռեւս չեն ստացել պաշտոնաթողության վերաբերյալ Սահակաշվիլիի դիմումը: Սակայն, ինչպես հայտնել է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը, «նախարարների կաբինետը պատրաստ է այն համաձայնեցնել», երբ այն ստացվի: Այնուհետեւ պաշտոնաթողությունը պետք է ընդունի նախագահը, բացառված չէ, որ այդ հրամանագիրը նա կստորագրի նոյեմբերի 9-ին, երբ վերադառնա Սլովակիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին Ձեռնարկում են հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge» Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը. Արման Սաղաթելյան Մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք.դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզերում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 5 Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին. ՌԻԱ Նովոստի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan