AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարին:

Ոլորտի պատասխանատուները և տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար՝ խթանելով նորարարությունների զարգացումը Հայաստանում և հնարավորություն ընձեռելով գյուտարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին զգալիորեն արագացնել գյուտի կամ նոր արտադրանքի մուտքը շուկա:

ՀՀ Նախագահին զեկուցել են նաև, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։

Ի նշանավորումն տեխնոլոգիական կենտրոնի բացման, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի է տնկել կենտրոնի բակում:

Հանրապետության Նախագահի այցը Լոռու մարզ շարունակվում է:

Լրահոս
Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 3 Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր. բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյան 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում լինել «առաջատարը» Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները. Աշոտյան Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 796-ի Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռազմական ուղղաթիռներ Այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը. Գևորգ Գորգիսյան Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ. Վարչապետ (Տեսանյութ) Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Կալանք է դրվել այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանը չի էլ ճանաչում. Միհրան Պողոսյան ԱԺ-ն լրացուցիչ նիստ է գումարել՝ քննարկելու քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերը. ուղիղ Ահա և վերջ. Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում Որքանով է շահավետ ներդրում կատարել պարտատոմսերում․ զրույց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ Համավարակի այս օրերին ոչ մի կանոն չի պահվում, պետք է խստացնել սահմանափակումները. Իշխան Սաղաթելյան Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը, սակայն ասել են տեղ չկա «Մեյմանդարի» շուկայում կողմերն ընդհանուր հայտարարի եկան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը Հունիսի 5-ին տեսանելի կլինի լուսնի կիսաստվերային խավարումը Կոչ եմ անում փակել երկիրը և ձեռնարկել իրական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 46-ի Պարետը որ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում. Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan