Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը հետաձգվում է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները հետաձգվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կախված չէ միայն Ադրբեջանից եւ Վրաստանից, այն կախված է նաեւ Թուրքիայից, եւ երկաթգծի շինարարության երկարաձգվելը պայմանավորված է թուրքական կողմով». ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը:

Թուրքական հատվածում երկաթգծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-28 պաշտոնական այց է կատարել Վրաստան:

Այցը կատարվել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում