Երևանում հայ և ռուս գործիչները քննարկել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրները

«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Մոսկվայի տանը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության արժեքների պետական պահպանության մեխանիզմներրը» խորագրով կլոր սեղան: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Մոսկվայի քաղաքապետարանի, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանմամբ և վերականգնմամբ զբաղվող մոսկովյան կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկման ընթացքում ներկայացվել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրներն ու մեխանիզմները: Ռուսական կողմը ներկայացրել է Մոսկվայում վերջին տարիներին պատմամշակութային արժեք ներկայացնող տարբեր շինությունների վերականգնողական աշխատանքները, դրանց ընթացքն ու արդյունքները: Ներկայացվել են նաև խնդրով զբաղվող տարբեր կառույցների հետ փոխգործակցության մեխանիզմները:

Կողմերը հույս են հայտնել, որ կլոր սեղան-քննարկումը լավ հիմք կհանդիսանա հետագա համագործակցության՝ այդ թվում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում