Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն երկրին 30 մլն եվրո կհատկացնի բարեփոխումների համար

Եվրամիությունը 30 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կհատկացնի Վրաստանին քաղաքացիական կառավարումը բարենորոգելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Պայմանագրի մանրամասնությունները հրապարակվելու են հոկտեմբերի 28-ին վարչապետի եւ ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանի համատեղ մամուլի ասուլիսում:

«Դա ընդգծում է, թե Վրաստանի համար որքան կարեւոր է կառավարման եվրոպական տիպի ինստիտուտի հիմնումը: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի ամբողջությամբ կատարենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բոլոր պարտավորությունները, եւ Վրաստանն ունենա այնպիսի կառավարում, որը ենթադրում է եվրոպական օրենսդրությունը»,– ասել է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում