AM | RU
USD
EUR
RUB

Կարեն Կարապետյան. «Ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակության վստահությունը ձեռք բերելն է»

 

ՀՀ Կառավարության ծրագրում բավական մանրամասն և պրագմատիկորեն գրված է, թե ինչպես ենք նախատեսում լուծել երկրի առջև ծառածաց մարտահրավերները: Այս մասին հայկական հեռուստաընկերություններին տրված ծավալուն հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Բոլոր խնդիրներն էլ առաջնային են: Բայց ես երևի ավելի շատ կկարևորեի այն անհրաժեշտությունը, որ Կառավարություն և հասարակություն փոխադարձ կապը ստեղծվեր, որոշակի վստահություն առաջանար: Դա, իհարկե, առաջին հերթին մեզանից է կախված, թե ինչ գործողություններ կիրառենք, որովհետև երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն Կառավարության խնդիրն է, այլև յուրաքանչյուր քաղաքացու: Ես չեմ ուզում մեր վրայից պատասխանատվությունը գցել և ասել, թե քաղաքացին պատրաստ չէ փոխվել կամ իր բեռը վերցնել: Բայց երևի ամենակարևոր խնդիրներից մեկն այդ վստահությունը ձեռք բերելն է, այդ փոխադարձ կապը ձևավորելը, որպեսզի քաղաքացին վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսևորելով՝ ինքն օգուտ կբերի գործին», ֊ ասել է վարչապետ կարեն Կարապետյանը:

Խոսելով Կառավարության ծրագրի և դրան վերաբերող հասարակական ու փորձագիտական գնահատականների մասին, վարչապետն ասել է.

«Փորձեմ բաժանել փուլերի՝ ինչ ենք փորձել մենք հաղորդել մեր հասարակությանը: Նախ և առաջ մենք ասել ենք, որ պետք է փոխվենք և սկսենք մեզանից: Կառավարման մեթոդները, որոշում կայացնելու պրակտիկան, համակարգը բոլոր ոլորտներում՝ թե´ գնումներ, թե´ որոշման կայացում, կոլեգիալ լիազորություններ, նախարարների պատասխանատվություն, այդ ամենը կանոնակարգելու դեպքում մենք կարող ենք ռեալ ախտորոշել այն պրոբլեմները, որ կանգնած են մեր տնտեսության, մեր երկրի առջև: Ենելով արդեն նոր կառավարման ձևավորված համակարգից՝ փորձենք տալ լուծումները: Բայց կառավարության համար առաջին խնդիրը ես տեսնում եմ, որպեսզի բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարի:

Երկրորդը՝ բավարար է դա, որպեսզի մեր տնտեսությունն անհրաժեշտ աճի տեմպեր ցույց տա, և այլ գործառույթ պետությունը չունի, այս պահին կարծում եմ, որ ոչ: Հաշվի առնելով հանրության հուսալքությունն ասեմ, թե ոչ ակտիվ լինելը, հիմնականում այս պահին նկատի ունեմ մեր բիզնես միջավայրը, մենք հայտարարել ենք, որ մենք այստեղ որոշակի խթանողի դեր ենք կատարելու, ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշակի նախագծերի մեջ, որպեսզի աշխուժություն մտցնենք:

Երրորդ՝ որպեսզի վաղը մեր երկրում լինեն բարենպաստ պայմաններ զարգացման համար, խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին կրթելը: Վաղվա օրը գրագետ մարդու օր է:

Չորրորդ՝ սոցիալական ոլորտի մասով ասել ենք, թե այսօրվա մեր կարողություններով ինչպե՞ս ենք վերաբաշխում իրականացնելու սոցիալապես խոցելի խավերի մոտ, մանրամասն ըստ ոլորտների ասել ենք՝ ոնց ենք պատկերացնում: Առաջնայինը, բոլորն էլ առաջնային են: Վեց-յոթ ամիս հետո մեզ սպասում են ընտրություններ: Քիչ առաջ խոսելիս մեր գործընկերն ասաց, որ Կառավարության ծրագրի մեջ կան կետեր, որոնք դեկլարատիվ են: Ես ուրախ կլինեի լսել՝ ոնց կարելի է այդ մասը ոչ դեկլարատիվ ասել: Ռեալ, մենք պահեր ունենք, որ դեկլարատիվ պետք է հայտարարենք, ասենք, պետծառայողի կերպարի փոփոխություն, հարկայինի և այլն կերպարի փոփոխություն: Այս ընտրությունները և սպասումները որոշակի առումով խանգարում են, որպեսզի արձագանք լինի: Ես վստահ եմ, որ հասարակության մեջ կա հետևյալ կարծիքը. եկեք սպասենք՝ ինչ, որ հայտարարում է, տեսնենք կլինի, թե չի լինի, վեց-յոթ ամիս հետո ինքը կլինի, թե չի լինի, և վեց-յոթ ամիս հետո մենք նոր կարձագանքենք՝ գնանք այս քայլերին, թե չէ: Կարծում եմ՝ այս հինգ-վեց ամիսը լինելու է բավական պասիվ սպասումներով: Կցանկանայի՞, որ պասիվ չլիներ՝ շատ», ֊ ասել է Կարեն Կարապետյանը:

Լրահոս
Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan