3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում

3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում

3,9 մագնիտուդով երկրաշարժ է հոկտեմբերի 17-ին տեղի ունեցել Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, էպիկենտրոնը դարձել է Սոգուտլո գյուղը, որը գտնվում է Դմանիս քաղաքից (Քվեմո Քարթլի) 13 կմ տարածության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի կայքում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 04:11-ին: Տուժածների մասին չի նշվում, հաղորդել է Sputnik գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում