AM | RU
USD
EUR
RUB

Տարածքային զարգացման մի քանի թիրախային-ծրագրային առաջարկներ

 

Ներկայիս Հայաստանի դե ֆակտո տարածքում հյուսիսից հարավ ընթանալիս կլիման մոտ 7 անգամ փոփոխվում է։ Համապատասխանաբար կարելի է գտնել բարեխառն, կիսատափաստանային, տափաստանային և այլ միջավայրեր։ Բնականաբար, յուրաքանչյուր միջավայրին բնորոշ է որոշակի բուսականություն և կենդանական աշխարհ։ Ընդերքի պարունակությամբ և ոռոգման ցանցի առկայությամբ պայմանավորված, նաև զարգացման առավելագույն հնարավորություններ։

Մեր տանը ձեռքիս տակ մի գիրք կար՝ «խորհուրդներ այգեգործներին» սովետական ժամանակների հրատարակություն էր, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի համար տիպիկ մշակովի բույսերի տվյալները և մշակման լավագույն տարբերակները։ Օրինակ, փոքրիկ մասնագիտական նրբություններ կան, ասենք, ծիրանը խաչաձև փոշոտմամբ է պտուղ տալիս։ Հետևաբար, եթե նույն տեսակի ծիրանի հարյուր ծառ իրար կողքի տնկվեն, բերքատվության խիստ ցածր մակարդակ կլինի, կամ գրեթե չի լինի՝ եթե այլ տեսակի ծիրանենի գոնե մոտակայքում չլինի։ Կարելի է ենթադրել, որ ծիրանի լավ բերք ստանալու համար, կարևոր պայմաններից է տարբեր տեսակի ծիրանենիների իրար մոտ տնկելը, իսկ հավելյալ երաշխիք է նաև մեղուների առկայությունը տարածքում։
Դեռ դպրոցական ծրագրից հիշում ենք, որ լոբու արմատների վրա ապրում էին ազոտաբակտերիաներ, որոնք հողն հարստացնում էին ազոտով։ Հետևաբար, նույն տարածքում պարբերաբար փոխելով լոբի և կարտոֆիլ ցանքսը, կարելի է արդեն իսկ ազոտով բնական ճանապարհով հարստացված հողում հաջորդ ցանքսում ստանալ լավ կարտոֆիլի բերք։

Էսպիսի բազմաթիվ նրբություններ կան, որոնք շատ օգտակար են գյուղացիներին, այգեգործներին և հողագործներին։ Սակայն փորձեցի համացանցում գտնել վերջին ժամանակներում հրատարակված հայկական տպագրության որևէ գիրք այդ թեմաներով՝ չհաջողվեց։

Մենք ունենք ագրարային համալսարան, երիտասրադները ամեն տարի դիպլոմայիններ կամ կուրսայիններ են գրում։ Եթե ամեն կուրսի ամեն ուսանողի հստակ հանձնարարվի կոնկրետ մշակովի բույսի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն, դրանք համապատասխանեցնելով Հայաստանյան կլիմային և տարածքային չափանիշներին, ապա մի տարվա ընթացքում կարելի է ստանալ մի հսկա գիրք-տեղեկատու-խորհրդատու։

Վստահ եմ ագրագային համալսարանում կլինեն նաև ուսանողական գիտական ընկերություններ։ Եթե քաղաքական-կուսակցական թեմաներից զատ, երիտասրադները զբաղվեն նաև մարզեր այցելություններով և տեղի բնակիչների համար կազմակերպեն մասնագիտացված դասընթացներ, կարծում եմ հրաշալի արդյունք կարող ենք գրանցել, թե՛ գյուղացիների համար, և թե՛ ապագա մասնագետների։

Կոնկրետ առաջարկներ.

Ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն Հայաստանյան կլիմայական առանձնահատկությունները (կամ ի մի կբերեն արդեն իսկ արված ուսումնասիրությունները), կկատարեն լաբորատոր հետազոտություններ՝ հողի վերաբերյալ տվյալները պարզելու համար։ Կուսումնասիրեն մշակովի բույսերի տվյալները և կոնկրետ տարածքների համար կառաջարկեն լավագույն լուծումները։ Տարբեր տարածքներում հողի պրոդուկտիվությունը կարելի է լավացնել։ Օրինակ բարեկամներիցս մեկը մի քանի տարի առաջ ասաց, որ իրենց ընկերախմբով նմուշներ էին վերցրել արարատյան դաշտի որոշ աղակալված ու չմշակվող հողատարածքներից և հետազոտել։ Իրենց կողմից մեթոդ էր մշակված՝ կոնկրետ տեսակի բակտերիաներով հողը մաքրել աղակալումից, այն դարձնելով պիտանի մշակման համար և բավականին բերրի։ Մի քանի անգամ փորձել էի կապվել ոլորտի մասնագետների հետ՝ ապարդյուն։

Մյուսը. որևէ տարածքում կարելի է ստանալ համեմատաբար լավ որակով նռան բերք, մի այլ տարածքում՝ ծիրանի բերք, մի ուրիշ տեղ էֆեկտիվ կլինի, ասենք, խոտաբույսերի ու դեղաբույսերի աճեցումը կամ ծաղիկները և այլն։

Կարելի է մշակել ռազմավարական ծրագրեր, հայկական կլիմային համապատասխանեցված սորտերի կոնկրետ բազմացմամբ և տվյալ տարածքներին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրմամբ։

Դրան զուգահեռ տեղի բնակչության համար պետք է կազմակերպել դասընթացներ, կոնկրետ բույսերից ակնկալվող հնարավոր պրոդուկտների վերաբերյալ։ Օրինակ, ծիրանից կարելի է ստանալ միրգ, չրեղեն, օղի, օշարակ, յուղեր և այլն։ Պետք է բացատրել ու տեղեկացնել մարդկանց, թե կոնկրետ պրոդուկտը շուկայում ինչ պահանջարկ ունի, ինչի համար է կիրառվում և ինչպես կարելի է դա ստանալ և իրացնել։

Նուռը բացի նռան գինի նռան հյութ լինելուց, կարող է ծառայել նաև դեղագործական նպատակներով և այլն։

Կարելի է ուսումնասիրել դաշտային բույսերից ու ծաղիկներից օշարակների ու բուսական յուղերի ստացումը և դրանք հետագայում կոսմետիկայի և օծանելիքների մեջ կիրառելու հավանականությունները։

Կարճ ասած, շատ ինտենսիվ դասընթացներ են պետք կոնկրետ տարածքներում կոնկրետ թեմաներով, խիստ որոշակի արտադրությունների վերաբերյալ հստակ կազմված ծրագրային առաջարկներով և կոնկրետ տեսլականով։

Նույնը վերաբերվում է նաև կենդանական աշխարհին։

Ճիշտ բաշխված ծրագիրը կարող է ապահովել երկրի համար առավելագույն արդյունք, հետագայում տվյալ համայքները ստացված եկամուտներով կարող են հոգալ ներքին ծախսերը և կոնկրետ ոլորտների զարգացումն ու կատարելագործումը, ասենք ոռոգման համակարգի կատարելագործում, կամ ջերմոցային կուլտուրաներ, կամ փոքրիկ մասնագիտացված գործարանների կառուցում և այլն։

Լրացուցիչ մի քանի կետ. կարիք կա զբաղվելու անտառային ծածկույթների ավելացմամբ։ Անտառային ծածկույթներից զատ, օրինակ, կան վայրեր, ավելի կոնկրետ Վայքից Սյունիք մուտքի հատվածում ճանապարհը պարբերաբար փակվում է մրրիկների, ձնաբքերի պատճառով։ Տարածքում գործնականում չկա անտառային ծածկույթ, մինչդեռ գարնան ամիսներին ձնհալով պայմանավորված կա նաև բավարար ջրային հոսք։ Եթե ճանապարհի երկայնքով կոնկրետ ընտրված ծառատեսակներ և թփեր տնկվեն, ապա կարելի է էականորեն մեղմել քամու ինտենսիվությունը, ինչպես նաև բավականին կրճատել ձնաբքի պատճառով ճանապարհների փակվելը։

Վերը նշածս օրիկաներն ու առաջարկները մի շատ փոքր տոկոսն են այն ամենի, ինչը կարելի էր և պետք էր անել մինչև հիմա։ Չգիտեմ ինչքանով է արվել, բայց դեռ ուշ չի թիրախային աշխատելու համար։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan