Վրաստանի ՆԳՆ-ն հայտնաբերել Է զենքի թաքստոցներ, որոնք ստեղծվել են Սահակաշվիլիի կառավարման օրոք

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները երկրի տարածքում հայտնաբերել են թաքստոցներ՝ մեծ քանակությամբ զինամթերքով, պայթուցիկ նյութով եւ հրազենով, որոնք ստեղծվել են Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարբեր աշխարհագրական տեղադրություններից առգրավվել են մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք, պայթուցիկ սարքեր: Հետաքննությունը պարզել Է, որ սույն մարտական նյութերը թաքցվել են 2009 – 2011 թվականներին»,- ասված Է սեպտեմբերի 29-ին ՆԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում Է, որ առգրավվել են ինքնաձիգեր, ատրճանակներ, ականներ, պայթանյութ՝ տրոտիլ եւ հեքսոգեն, նռնակներ, փամփուշտներ, պայթուցիչներ, արկեր եւ այլ զենք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում