Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Վրաստանի ԱԳՆ-ում սեպտեմբերի 28-ին տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ վրացականը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հա սարակայնության հետ կապի վարչությունից:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական հարաբերությունների և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների օրակարգում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերն ընդգծեցին առկա իրավական դաշտի ցուցակագրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում