Իվանիշվիլին դեմ չէ, որ Ղարիբաշվիլին Վրաստանի նախագահ դառնա

«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի 2018 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ղարիբաշվիլին, որը պարբերաբար ընդդիմության քննադատության օբյեկտ Էր դառնում, կառավարությունը գլխավորել Է երկու տարի: Նա 2013 թվականի նոյեմբերին այդ պաշտոնում փոխարինել Է Իվանիշվիլիին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղարիբաշվիլին հասարակայնության համար անսպասելիորեն հրաժարական Է տվել 2015 թվականի դեկտեմբերի վերջին: Պաշտոնաթողությունից հետո ԶԼՄ-ներում քանիցս խոսել են քաղաքականություն Ղարիբաշվիլիի հնարավոր վերադարձի մասին:

«Իմ դիրքորոշումն Է. իսկ ինչու՝ ոչ: Սակայն մինչեւ նախագահական ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Այդ հարցը ես դեռ ոչ մեկի հետ չեմ քննարկել, այդ թվում եւ Իրակլիի հետ: Կարծում եմ, որ Իրակլին երիտասարդ Է եւ կարող Է վրացական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ ինչպես մոտ, այնպես Էլ հեռու ապագայում»,-ասել Է Իվանիշվիլին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Ղարիբաշվիլին արժանավայել Է ծառայել իր երկրին եւ արժանավայել հեռացել, ընդգծել Է Իվանիշվիլին: «Այսօր ես դա կողջունեի, սակայն երկու տարին հսկայական ժամանակ Է, եւ առայժմ մենք պետք Է սպասենք իրադարձությունների զարգացմանը: Իրակլին կարող Է ցանկանալ ասպարեզ գալ նաեւ մինչ այդ»,-հավելել Է Իվանիշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում