Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլիին դատապարտել են եւս վեց տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը սեպտեմբերի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին մեղավոր Է ճանաչել 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով եւ նրան դատապարտել Է վեց տարի եւ ինն ամսվա ազատազրկման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ Մերաբիշվիլին 4,5 տարի բանտային պատիժ Է կրում ծառայողական լիազորություները վերազանցելու համար՝ 2011 թվականի մայիսին ընդդիմության հանրահավաքը ցրելու գործով:

Պատգամավոր Գելաշվիլիին ծեծելու գործով անցնում Է նաեւ Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին: Նրա գործը քննվում Է առանձին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում