Աղվան Հովսեփյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

Աղվան Հովսեփյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ քննչական կոմիետի նախագահ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՔԿ Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ երկու երկրների ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների` մասնավորապես իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության մակարդակը և հավաստել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։

Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորինը՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացումն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Վրաստանի նորանշանակ դեսպանը անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի Հանրապետության քննչական մարմինների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում