Վրացի զինվորականների թիվը չի գերազանցի 37 հազարը

Վրացի զինվորականների թիվը չի գերազանցի 37 հազարը

Վրաստանում զինծառայողների թիվը կմնա նախկինը եւ չի գերազանցի 37 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Քափանաձեն՝ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 15-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր գումարել զինված ուժերի թվաքանակի եւ բարեփոխումների քննարկման համար, որոնք պլանավորված էին պաշտպանության նախարարությունում:

«Մենք քննարկեցինք օրակարգով նախատեսված հարցերը, որոնք վերաբերում էին զինված ուժերի թվաքանակին: Ընդունվել է որոշում՝ ամեն ինչ թողնել ինչպես որ կա, այսինքն՝ 37 հազարից ոչ ավելի: Դա այն քանակն է, որը լրացուցիչ համաձայնության կարիք չունի: Քանակի ավելացման դեպքում հարկ կլինի դա համաձայնեցենլ խորհրդարանի հետ»,- ասել է Վախթանգ Քափանաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում