Վրաստանի ամենամեծ խնդիրը Մարգվելաշվիլին է. Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր եւ երկրում կառավարող «Վրացական երազանք» թիմի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին Է, որ «ամենամեծ խնդիրը» նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նշանակումն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես Մարգվելաշվիլիին համարում եմ ամենամեծ խնդիրը, եւ արդեն այդ կապակցությամբ ներողություն եմ խնդրել հասարակությունից: Ես դեռ չեմ տեսել այդ տարիքի մի տղամարդ, որն այդպես տրամագծորեն, դեռահասի մակարդակով փոխում Է բնավորությունը»,-հայտարարել Է Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով տարածաշրջանային ԶԼՄ-ների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Իվանիշվիլին հիշեցրել Է, որ Մարգվելաշվիլին, հակառակ իր կտրական հայտարարություններին, այնուամենայնիվ, տեղավորվեց նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից կառուցված մեծ նստավայրում եւ դրանով իսկ «օգտագործում Է վեց անգամ ավելի մեծ տարածք եւ միլիոնավոր լարիներ՝ բնակչության փողերը»:

Վրաստանի նախագահի եւ Իվանիշվիլիի միջեւ դիմակայությունը վաղուց Է սկսվել, դրան գումարվել Է Մարգվելաշվիլիի հակամարտությունը միլիարդատիրոջ կողմնակցի, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Լինելով կառավարության ղեկավար՝ Ղարիբաշվիլին չԷր ներկայանում խորհրդարանում նախագահի ամենամյա զեկույցներին, ներկա չԷր լինում Մարգվելաշվիլիի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստերին, անտեսում Էր պետութան ղեկավարի մասնակցությամբ բոլոր միջոցառումները:

Հակամարտությունը սրվեց այն բանից հետո, երբ Մարգվելաշվիլին որոշեց պետական դիվանատան փոխարեն հաստատվել Սահակաշվիլիի նստավայրում: Ավելի ուշ Իվանիշվիլին նախագահին մեղադրեց այն բանում, որ նա իբր մրցակցում Է կառավարության եւ խորհրդարանի հետ՝ դրանով իսկ խանգարելով նրանց աշխատել: Իվանիշվիլիի կարծիքը պաշտպանում Է կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների մեծամասնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում