Վրաստանում ընթանում են Agile Spirit-2016 բազմազգ զորավարժությունները

Վրաստանի պաշտպանության նախարարության «Օրֆոլո» զորավարժարանում տեղի են ունենում Agile Spirit-2016 բազմազգ զինավարժանքները, որոնց, բացի վրացի զինծառայողներից, մասնակցում են ամերիկացի, ուկրաինացի, ռումինացի, լատվիացի եւ բուլղարացի զինծառայողներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով:

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 5-ին զորավարժարանում անցկացվել են հարձակողական եւ պաշտպանական գործողությունների մշակման դաշտային վարժանքներ: Բազմազգ զինավարժանքները ղեկավարում են Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչները եւ ԱՄՆ-ի ծովային հետեւակի սպաներ:

«Զինավարժանքների նպատակը հարձակողական եւ պաշտպանական գործողությունների ընթացքում բազմազգ ուժերի համատեղ գործողությունների հմտությունների յուրացումն Է»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Օրֆոլո» զորավարժարանում զինավարժանքները կավարտվեն սեպտեմբերի 9-ին: Դրանց անցկացման համար Բուլղարիայից Վրաստան Է բերվել ամերիկյան ռազմական տեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ եւ հրանոթներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում