Վրաստանի վարչապետը եւ Բելառուսի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին քննարկել են վրաց-բելառուսական հարաբերությունների խորացման հեռանկարները: Նախօրյակին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը նշել են, որ Վրաստանում Բելառուսի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների ավելի ինտենսիվ համագործակցությանը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հատուկ ուշադրություն Է դարձվել առեւտրատնտեսական համագործակցությանը: Քաղաքական գործիչները նշել են բելառուսական շուկա վրացական գինու եւ հանքային ջրերի արտահանման աճի հեռանկարները, հայտնել են Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունում:

Խոսակցությունը վերաբերել Է նաեւ բելառուսական ընդգրկուն ցուցահանդեսին, որը Թբիլիսիում բացվում Է այսօր: Ազգային ցուցահանդեսը, որը կանցկացվի սեպտեմբերի 1-4-ը, Բելառուսի՝ երկրի սահմաններից դուրս պլանավորված ամենածավալուն միջոցառումն Է: Դրա շրջանակներում կներկայացվելու են բելառուսական գյուղատնտեսական արտադրանքը, ագրոտեխնիկան, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաները գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության մեջ:

Բելառուսի պատվիրակությունը Վրաստան Է ժամանել՝ մասնակցելու տնտեսական համագործակցությանը նվիրված վրաց-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը սեպտեմբերի 1-ին բացվում Է Թբիլիսիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում