Մեր քաղաքականությունն ուղղված Է Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելուն. Մարգվելաշվիլի

Վրաստանի իշխանությունները փորձում են ռացիոնալ երկխոսություն վարել Մոսկվայի հետ եւ չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Գրուզիա Online-ին, հայտարարել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Անակլիա առողջարանային ավանում ամառային դպրոցի սովորողների հետ կայացած հանդիպմանը:

«Ինչ վերաբերում Է Ռուսաստանի հետ հարաբերություններին, այդ ուղղությամբ մեր քաղաքականություն այն Է, որ փորձենք չսրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռացիոնալ, հանգիստ երկխոսություն վարենք, վիճելի թեմաները տեղափոխենք դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական համատեքստ»,-ասել Է նախագահը: Նա համոզմունք Է հայտնել, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտային հարցերը հնարավոր Է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով:

«Մենք չենք փորձում պատերազմել Ռուսաստանի դեմ, մենք փորձում ենք բանավեճ սկսել միջազգային իրավունքի մակարդակով եւ ապագայում շարժվելու ենք այդ ուղղությամբ»,-հավելել Է պետության ղեկավարը:

Երիտասարդության հետ նախագահի հանդիպումը կայացել Է «Քո ձայնը մեր ապագան Է» արշավի շրջանակներում: Մարգվելաշվիլիի նախաձեռնած արշավը նպատակ ունի քաղաքացիներին ակտիվորեն ներգրավել հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում