Վրաստանի վարչապետն այս շաբաթ կայցելի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին առաջիկա օրերին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնի է դարձել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ Կվիրիկաշվիլիի՝ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո: Ադրբեջանցի դիվանագետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կվիրիկաշվիլին եւ Մամեդյարովը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցության հարցերը, արծարծել գործընկերության խորացման հեռանկարները քաղաքականության, մշակույթի, էներգետիկայի, առեւտրի եւ տնտեսության ոլորտներում:

Քննարկվել է նաեւ տարածաշրջանային անվտանգության թեման:

Մեկօրյա այցի ընթացքում Մամեդյարովը հանդիպում է անցկացրել նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Վրաստանի ԱԳ նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում