ԵՄ-ն Վրաստանի համար անայցագիր ռեժիմ կսահմանի 2017 թվականի հունվարի 1-ից. ԶԼՄ-ներ

Եվրամիությունը 2017 թվականի հունվարի 1-ից անայցագիր ռեժիմ կսահմանի Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն ռադիոյի» թղթակից Ռիկարդ Յոզվակը հայտնել է իր Twitter-ում:

Վրաստանում հույս ունեին, որ ԵՄ-ն անայցագիր ռեժիմ կսահմանի արդեն ամռանը, սակայն հունիսի սկզբին հարցի քննարկումը հետաձգեցին: Այդ որոշմանը խոչընդոտեցին Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:

«ԵՄ-ի պատգամավորները Վրաստանի եւ Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմ սահմանելու վերաբերյալ Եվրախորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի վերջնական որոշմանն սպասում են հոկտեմբերին, իսկ անայցագիր ռեժիմի սահմանմանը՝ 2017 թվականի հունվարի 1-ից»,-գրել է Յոզվակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում