Վրաստանում ահաբեկչության նախապատրաստման գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչական գործողության նախապատրաստման գործով մեղադրյալների համար խափանման միջոց է ընտրել կալանքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Դատավորը հաշվի է առել մեղադրող կողմի միջնորդությունը եւ բոլոր յոթ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքի տակ գնտվելը:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը օգոստոսի 22-ին հայտնել էր երկրում ահաբեկչական գործողության կանխման մասին: Ինչպես նշվել էր գերատեսչությունում կայացած բրիֆինգի ժամանակ, հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի հինգ քաղաքացիներ պատրաստվում էին Սագուրամո գյուղին հարող տարածքում պայթեցնել Ռուսաստանին եւ Հայաստանին կապող գազամուղի հատվածը: Բացի այդ անձանցից, ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ինչպես նաեւ Վրաստանի քաղաքացի Իրակլի Բ.-ն, որը չի տեղեկացրել նախապատրաստվող հանցագործության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում