Բուրջանաձեն ամեն կերպ ջանալու է կազմակերպել Վրաստանի եւ Ռուսաստանի առաջին դեմքերի հանդիպումը

Բուրջանաձեն ամեն կերպ ջանալու է կազմակերպել Վրաստանի եւ Ռուսաստանի առաջին դեմքերի հանդիպումը

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն խոստանում է հնարավոր ամեն ինչ անել Վրաստանի խորհրդարանի՝ հոկտեմբերին նշանակված ընտրություններից հետո բարձր մակարդակով վրաց-ռուսական երկխոսության կազմակերպման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա օգոստոսի 18-ին հայտարարել է Թբիլիսիի օդանավակայանում՝ Մոսկվայից վերադառնալուց հետո:

«Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո (նշանակված են հոկտեմբերի 8-ին) ես հնարավոր ամեն ինչ կանեմ երկու երկրների առաջին դեմքերի երկխոսության կազմակերպման եւ ՌԴ-ի ղեկավարների հետ իմ նոր հանդիպումների անցկացման համար»,- ասել է նա:

Մեկնաբանելով Պետդումայի խոսնակ Սեգեյ Նարիշկինի հետ օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած հանդիպումը, Բուրջանաձեն նշել է, որ «մեկ անգամ եւս համոզվեց ՌԴ-ի բարձրագույն պաշտոնատարների հետ ուղղակի երկխոսություն վարելու անհաժեշտության հարցում»: Նրա կարծիքով՝ «երկրների առաջին դեմքերի հանդիպումների անցկացումը կօգնի վրաց-ռուսական հարաբերությունները փոխադրել նոր հուն»:

Վրացի քաղաքական գործիչը չի բացառել, որ նախքան խորհրդարանական ընտրությունները եւս մեկ այց կկատարի Մոսկվա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում