Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է. Սաքստատ

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է. Սաքստատ

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է 2015 թվականին: Ինչպես հայտնել է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը՝ Սաքստատը, անցյալ տարի Ադրբեջանը հանրապետության էկոնոմիկայիում ներդրել է 550 մլն դոլար, ինչը կազմում է ուղղակի արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բացի Ադրբեջանից, ներդրող խոշոր երկրների հնգյակում, պաշտոնական վիճակագրության համաձայն, տեղ են գտել Մեծ Բրիտանիան՝ 386 մլն դոլար, Նիդեռլանդները՝ 155 մլն դոլար, Լյուքսեմբուրգը՝ 106 մլն դոլար եւ Թուրքիան՝ 73 մլն դոլար: Վրաստանում կատարված ներդրումների ծավալով Ռուսաստանը յոթերորդ տեղում է՝ 46 մլն դոլարով (3 տոկոս), հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

2015 թվականին Վրաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է 1,56 մլրդ դոլար, ինչը 11 տոկոսով պակաս է 2014 թվականի ճշտված տվյալներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում