Վրաստանի կայունությունը մեծապես կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից. Կվիրիկաշվիլի
Նմանատիպ
Վրաստանի կայունությունը մեծապես կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտարարել է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ օգոստոսի 14-ին ելույթ ունենալով Բաթումիի բնակիչների առջեւ:
«Վրաստանում կայունությունը չի կարող ապահովվել, եթե մենք նորմալ, խաղաղ հարաբերություններ չունենանք Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին տարիներին երկրի կառավարությունը պրագմատիկ քաղաքականության շնորհիվ կարողացել է լարվածության մեղմացման հասնել ՌԴ-ի հետ հարաբերություններում:
«Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՌԴ-ի հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը, միեւնույն ժամանակ բոլորը պետք է հասկանան, որ դա չի կարող տեղի ունենալ ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության»,- հավելել է վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում