17 մլն. 540 հազ. դրամ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» վերակառուցման նպատակով

17 մլն. 540 հազ. դրամ  «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» վերակառուցման նպատակով

ՀՀ կառավարությունը հատկացրեց 17 մլն. 540 հազ. դրամ Աբովյանի «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ թանգարանում ստեղծված է անմխիթար վիճակ, իսկ ներկայացված ցուցանմուշները վտանգի տակ են:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ արդյոք հետագայում կրկի՞ն գումար է հատկացվելու, քանի որ նշված գումարը նախագծային աշխատանքների համար է:

«Շենքը վթարային է, և միայն նախագծից հետո կպարզվի, թե հետագայում ինչքան գումար կպահանջվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանեց Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում