Ուկրաինայում կկայանա «Պոդոլիայի հայերը. Պատմություն և արդիականություն» խորագրով համաժողովը

Ուկրաինայի Վինիցա քաղաքում կկայանա «Պոդոլիայի հայերը. Պատմություն և արդիականություն» խորագրով գիտագործնական համաժողով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով «AnalitikaUA.net»-ին, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը տեղեկացրել է, որ համաժողովը նվիրված է Մոգիլյով- Պոդոլսկում գտնվող հայկական եկեղեցու հիմնադրման 225-ամյակին: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ուկրաինացի հայտնի գիտնականները:

Մոգիլյով-Պոոլսկում հայերը հիմնվել են 18-րդ դարի առաջին տասնամյակում: Առաջին հայկական սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1743 թվականին, իսկ 1791-ին հիմնվել է երկրորդ հայկական եկեղեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում