«Հաղարծնի մշակութային շաբաթ»-ը հոգևոր ու մշակութային հարուստ ծրագիր է խոստանում

Հաղարծին վանական համալիրում օգոստոսի 15-21-ը տեղի կունենա «Հաղարծնի մշակութային շաբաթ» հոգևոր և կիրառական մշակույթի փառատոնը: Փառատոնի շրջանակներում կներկայացվի Հաղարծին վանական համալիրի հոգևոր ժառանգությունը: Անմիջապես վանքի տարածքում կանցկացվեն տեղական կաթնահունցի, քաղցրավենիքների և վանական կերակրատեսակների պատրաստման, մոմերի ձուլման, կավագործության վարպետության դասեր, «Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն երեկոյան կինոդիտումներ բաց երկնքի տակ:

Հաղարծնի մշակութային շաբաթը կուղեկցվի նաև եկեղեցական արարողություններով, ավետարանա կան ընթերցումներով և երգեցողությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում