Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին դիմել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ խնդրելով օգոստոսի 1-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից:

«Այսօր օրվա երկրորդ կեսին պաշտանության նախարարը, համաձայն քաղաքական որոշման, դիմել է վարչապետին՝ խնդրելով, որպեսզի նա ընդունի օգոստոսի 1-ից պաշտոնից ազատվելու դիմումը»,- ինչպես հաղորդում Новости-Грузия-ն, ասել է Վրաստանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Թամունա Կացիտաձեն:

Դեռևս հայտնի չէ՝ վարչապետը բավարարել է Խիդաշելիի դիմումը, թե ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում