Երևանում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 27-ին հանրության դատին կհանձնվեն նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, նկարչի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեկ ցուցադրության մեջ կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական և պարսկական որմնանկարների ընդօրինակություններ:

Սարգիս Խաչատուրյանի ստեղծա­գործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի թանգարաններում, իսկ զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում