«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Ժակլին Բիսեթը ժամանել է Հայաստան

«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Ժակլին Բիսեթը ժամանել է Հայաստան

Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրը` անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը Երևանում է: Նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ինչպես նշեց դերասանուհին, ինքն ապրում է Լոս Անջելեսում և շատ հաճախ զրուցում է այնտեղի հայերի հետ, սակայն մինչև հիմա նրա մտքով չէր անցնում, որ մի օր ինքը կգա Հայաստան:

«Ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Արդեն համոզվել եմ, որ շատ ջերմ ժողովուրդ եք, հիմա պատրաստվում եմ տեսնել, թե ինչպիսին է ձեր խոհանոցը: Եթե ժամանակ մնա` կդիտեմ նաև ձեր ֆիլմերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բիսեթը բացման արարողությանը:

Հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմով:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը նաև նշեց, որ Ժակլին Բիսեթն արժանացել է փառատոնի ամենամեծ մրցանակին, որը տրվում է միայն վաստակ ունեցող մեծագույն աստղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում