Թբիլիսիի օդանավակայանում նոր թռիչքա-վայրԷջքային գոտի Է բացվել

Թբիլիսիի օդանավակայանում նոր թռիչքա-վայրԷջքային գոտի Է բացվել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 11-ին նոր թռիչքա-վայրԷջքային գոտի է բացվել, եւ այսուհետեւ օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տիպի եւ չափի օդանավեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Քեթեւան Ալեքսիձեն:

Նոր գոտին շարք մտցվելուց հետո վերանում են ցերեկային ժամերին ինքնաթիռների ընդուման եւ ճանապարհման՝ ավելի վաղ գործող բոլոր սահմանափակումները, եւ Վրաստանի գլխավոր օդանավակայանը վերադառնում է աշխատանքի 24-ժամյա ռեժիմի:

Թռիչքա-վայրԷջքային գոտու վերկանգնման աշխատանքները շարունակվել են 12 շաբաթ: Ընդամենն այդ աշխատանքների, ինչպես նաեւ օդանավակայանի ենթակառուցվածքի զարգացման եւ նավիգացիոն համակարգերի նորացման համար ծախսվել է ավելի քան 70 միլիոն լարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում