«Ոսկե ծիրանի» շրջանակներում գերմանացի ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը դարձավ «Վարպետ» մրցանակի դափնեկիր

«Ոսկե ծիրանի» շրջանակներում գերմանացի ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը դարձավ «Վարպետ» մրցանակի դափնեկիր

Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը հանձնեց նրան «Վարպետ» մրցանակը: Խաչատրյանը պատմեց, որ ինքը Քելեմենի հետ ծանոթացել է, երբ երկուսը դեռ երիտասարդ կինոմատոգրաֆիստներ էինք: Նրանք լավ ընկերներ են և կյանքում և կինոյի ոլորտում, միասին կազմակերպել են տարբեր ծրագրեր:

«Ֆրեդ Քելեմենը շատ նվիրված է Հայաստանին և կինոարտադրությանը: Նա կրկնակի վարպետ է` թե որպես օպերատոր, թե որպես ռեժիսոր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Խաչատրյանը:

Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց «Ճակատագիր» ֆիլմով: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում նրա հեղինակային ֆիլմերը ցուցադրվում են, որպես ռեժիսորական աշխատանքներ: Նա նշեց, որ սովորաբար ցուցադրությունից առաջ չի խոսում իր ֆիլմերի մասին, սակայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մի քանի խոսքով ներկայացրեց, թե ինչպես է աշխատում ֆիլմ ստեղծելիս:

Քելեմենը շատ վաղուց կապ ունի Հայաստանի հատ: Այստեղ նա նկարահանել է ֆիլմ Կարինե Թորոսյանի հետ, ինչից հետո 2007 թ.Գերմանիայում կազմակերպել է հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ցուցադրությունները տվել են նաև քննարկումների մեծ հնարավորություն, և բոլոր զեկույցները հրատարակվել էին մեծ գրքով` «Կարոտ» խորագրի ներքո: Բացի այդ` նախորդ տարի Ֆրեդ Քելեմենի ջանքերով Գերմանիայում մեկ ամսվա ընթացքում Մաքսիմ Գորկու անվան թատրոնում տեղի ունեցան հետահայաց ցուցադրություններ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում