AM | RU
USD
EUR
RUB

Ախալքալաքում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է

 

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունե ցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն` երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի գլխավորը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան:

«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Փորձաքննությունների համար մարմիններն ուղարկ վել են փորձաքննությունների Նինոծմինդայի շրջանային բյուրո: Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն երեկ` հուլիսի 11-ին են հայտնաբերել մարմիններ: Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են կրիմինալիստները: Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը: Սպանված ընտանիքի անդամները հայ են` Խաչոտյաններ:

Լրահոս
Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է... Քննարկում ենք դասախոսների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ) Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan