Լիտվայի ԱԳ նախարարը կարծում է, որ Վրաստանն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր հնարավորությունները

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկլյավիչուսը կարծում է, որ Վրաստանն ամեն ինչ ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը:

«Վրաստանն ունի բոլոր գործիքները նախապատրաստվելու և դաշինքին անդամակցելու համար: Այսօր կարևոր է դրանից ճիշտ օգտվել, առաջիկայում շարունակել քաղաքական բարեփոխումների իրականացումը և այդ ճանապարհով շարժվել նաև աշնանը կայանալիք ընտրություններից հետո»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում