Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է Լարսի ճանապարհով երթևեկության կանոնների մասին

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների նախարությունը տեղեկացրել է հուլիսի 6-ի և 7-ին Լարսի ավտոճանապարհով երթևեկության կանոնների մասին, որոնց համաձայն` հուլիսի 6-ի ժամը 15.00-ից մինչև 20.00 և հուլիսի 7-ի ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, ավտոճանապարհը բաց կլինի բոլոր տեսակի ավտոմեքենան երի համար՝ պահպանելով ներքոնշյալ կանոնները.

-միաժամանակ երկու կողմերից հանդիպակած երթևեկությունը արգելվում է,

-երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,

ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկացրել են, որ երթևեկությունը նշված կարգով իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, երթեկությունը Լարսի ճանապարհով կրկին կփակվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում