Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում Է Վրաստանի շահերին. Աբաշիձե

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդրով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այն կարծիքին Է, որ «ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը համապատասխանում Է Վրաստանի շահերին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունիսի 30-ին  հայտարարել Է տեղական «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածության թուլացումը եւ մեզ հարեւան այդ երկու խոշոր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը Վրաստանի շահերից Է բխում, մենք խիստ շահագրգռված ենք տարածաշրջանի կայունությամբ»,- ասել Է Աբաշիձեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում