ԱՄՆ-ի պետքարտուղարը Վրաստան կժամանի հուլիսի 6-ին. «Ռուսթավի-2»

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն հունիսի 30-ին հայտնել է «Ռուսթավի-2» թբիլիսյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Քերին հանրապետության ղեկավարության հետ կքննարկի «երկու երկրների համագործակցության լայն շրջանակի հարցեր»: «Կարծարծվեն տնտեսության, անվտանգության, պաշտպանության ոլորտներում համագործակցության, քաղաքական ոլորտում հարաբերությունների խորացման հարցերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում