AM | RU
USD
EUR
RUB

1915-ին մեր պապերը փախել են, մենք պիտի չփախնենք. ամեն ինչ պիտի վերջանա հաղթանակով. Այսօր հիշել են ՏՂԵՐՔԻՆ

 

Հունիսի 29-ն անհետ կորած ազամարտիկների հիշատակի օրն է. 24 տարի առաջ  այս օրը «Արաբո», «Զեյթուն», «Արծիվ-13» ջոկատների մարտիկները տվեցին իրենց վերջին կռիվն ու անմահացան անհայտության մեջ:

Օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ ոգեկոչման և ծաղկեդրման արարողություն, որին մասնակցում էին  ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը,  ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհետ կորած ազատամարտիկների հարազատներ: 

/disc/29-06-16/b823e0f5d20d6f18f86259d810b7e6a3.jpg

/disc/29-06-16/a65df88166c462f894f4571425f1842e.jpg

/disc/29-06-16/a3bbf918b84a879d1e20882e5183cf83.jpg

/disc/29-06-16/eda1cb4745567fe1973ea005d9b9d259.jpg

/disc/29-06-16/e53eb2a24db46584c9c621d954287e68.jpg

/disc/29-06-16/48d1bb8aee29af0eee07e48bbe8b3214.jpg

«Տարիներ առաջ այս օրը, հակառակորդի խելագար հարձակումը կանգնեցնելիս Մարտակերտի ճակատում «Արաբո», «Զեյթուն»  և  Արմավիրի կամավորական ջոկատների ու  Մարտակերտի պաշտպանական շրջանի մարտիկները մնալով շրջափակման մեջ, կռվեցին մինչև վերջ` գրելով արցախյան ազատամարտի ամենահերոսական և ողբերգական էջերից մեկը: Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենային հետագա մարտական գործողությունները, եթե չլինեին մեր հերոս ընկերների կամքը, հավատն արդարության ու հաղթանակի նկատմամբ և թշնամուն ամեն գնով կանգնեցնելու անկոտրում վճռականությունը: Անհետ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցներն ու չսպիացող վերքերն են»,-իր խոսքում  նշեց ՀՀ պաշտպանության նախարարը՝  նկատելով, որ սրանից հնարավոր է լինում խուսափել կանոնավոր բանակի առկայության դեպքում:

/disc/29-06-16/48a5fb6e79302147bbc9e4f75e2d6085.jpg

Նախարարն ընդգծեց, որ իր ղեկավարությամբ ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը բնականոն հունով աշխատում է, տարվում է օպերատիվ-հետախուզական աշխատանք՝ պարզելու արդյո՞ք կան նորություններ անհետ կորածների ճակատագրի հետ կապված: Եվ քանի որ չկա Ադրբեջանի հետ  ուղիղ շփման հնարավորություն, այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն այս հարցով աշխատում է միայն  միջազգային  կառույցների միջոցով.«Ցավոք, անհետ կորածների վերաբերյալ այսօր նորություններ չունենք: Բայց ամեն անգամ փորձում ենք ինչ-որ աշխատանք տանել»:

         Առաջին հերթին Անկախ Հայաստան և Ազատ հայրենիք. գործերը կսպասեն

/disc/29-06-16/00f8fc675e52b594ee8b480660b8b03a.jpg

«Ընդամենը 33 տարեկան էր, ամուսնացած չէր: Վերջին մարտը 1992-ի հունիսի 20-ին էր, երբ իր ղեկավարած «Արծիվ-13» ջոկատը  Մարտակերտի շրջանի Լենինավանի մատույցներում ընկավ շրջափակման մեջ: Սկզբում չհավատացի էդ լուրին, որ իմ տղան...Բայց արդեն  25 տարի է անցել, բերանս չի գնում, որ ասեմ...բերանս պապանձվի, որ ասեմ գերեզման...Հինգ տարի այդ ջոկատի կազմակերպիչն իմ տղան է եղել, Արմավիրի առաջին կամավորական ջոկատի հիմնադիրը, նաև՝ «Ղարաբաղ» կոմիտե, ՀՀՇ...Այո, հինգ տարի այդ գործի մեջ էր իմ տղան, համազգային շարժումը սկսել է և առաջինն ինքն է արձագանքել Հոկտեմբերյանում: Առաջին նստացույցն անողն էլ է իմ տղան եղել Կարմիր ակումբի դռան առաջ: Ինքն  ինժեներ էր աշխատում, բայց բոլորը դրեց մի կողմ ու անցավ կռվի:  Իր պահանջն էր՝ Անկախ Հայաստան, Ազատ հայրենիք: Այդ շարժման հետ Երևանում ցույցերի մեջ էր,  Ինքը և քաղաքական գործիչ էր, և զինվորական, երբ երկրի վիճակը վատացավ թողեց իր քաղաքական գործն ու ասեց՝ զենք պիտի վերցնել,  քաղաքական գործով չի լինի»,- ինձ հետ զրույցում պատմեց «Արծիվ-13» ջոկատի հրամանատար Ռուբեն Եղոյանի մայրը՝ տիկին Թամարան, որն ուշադրությունս գրավեց իր համեստությամբ՝  ուսուցչի տպավորություն թողնելով, երբ դեռ չէի էլ մոտեցել:

/disc/29-06-16/ca885c7e2c0bdf93cb9541b61a2058c9.jpg

Ցավեցնող հպարտությամբ թվարկում է որդու կռված տեղերը. «Մասնակցել է Երասխի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արծվաշենի մարտերին, հետո Հայաստանի սահմաններից անցավ Արցախ և 2 տարի մնաց այնտեղ,  բոլոր մարտերին մասնակցել է՝ Հադրութ, Մաղավուս, Մատաղիս, Ջրաբերդ, Հակոբ Կամար, Վերիշեն և Չայլու գյուղերի համար: Եթե անգամ ասեինք մի գնա, գնալու էր: Չէինք կարող դեմ լինել,  որովհետև  եթե ինքը որոշում էր, ուրեմն իր ասածը պիտի լիներ: Ասում էր՝ առաջին հերթին Հայրենիք ու Հայաստան, մեր ժողովրդին,  հետո կանցնենք այլ գործերի: Իրեն  ոչ պաշտոնը, ոչ էլ փողն է հետաքրքրել: Ինքը վստահ էր, որ պիտի հաղթենք, որովհետև իր պապերը կոտորվել էին թուրքական փախուփախին. մենք Էրգրից ենք:  Ասում էր՝ 1915-ին մեր պապերը, ղեկավարությունը փախել են, եթե կռվեին, այլ բան կլիներ, հիմա չպիտի փախնենք: Ու թող մի  քանիսին էլ մենք կոտորենք, մեկ է մեզ կոտորում են»:

Մի պահ լռությունից հետո տիկին Թամարան հիշում է՝ որդին  երազում էր ավիակոնստրուկտոր դառնալ, պարապում էր, որ Մոսկվա մեկնի ուսանելու, սակայն ճակատագիրն անմահության այլ ուղի էր նախանշել:

«Իմ տղեն զենքի արտադրության նախագահն էր Հոկտեմբերյանում, ամբողջ զենքի  հեղինակն ինքն էր. մի ոտքն Արցախում էր, մեկը հաստոցաշինական գործարանում: Սաղ օրը ստանոկի կողքը զենք էր սարքում՝ հիմա լավ էր թե վատ, բայց էն ժամանակ զենք չունեինք»,-շարունակում է տիկին Թամարան և հեռանալուց առաջ կրկնում որդու խոսքը.  «Մեր պայքարի փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ պիտի վերջանա հաղթանակով»:

Հ.Գ. Ճակատագրի հեգնանք անվանել, թե չար կատակ, փորձություն, բայց տիկին Թամարայի հետ հանդիպումիցս 2 օր հետո Ադրբեջանն Արցախում պատերազմական գործողություններ սկսեց: Եվ տպավորություն է, որ վերջին խոսքը մի տեսակ մարգարեական դարձավ:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Լրահոս
ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan