Վրաստանում ապրող ՌԴ քաղաքացիները Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար կմեկնեն Հայաստան

Վրաստանում ապրող ՌԴ քաղաքացիները կկարողանան Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին մասնակցել՝ ժամանելով Հայաստանի Գյումրի քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Վասիլի Լիխաչովը:

«Վրաստանի տարածքում ապրող ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել Հայաստանի տարածքում՝ Գյումրիում»,- ասել է նա:

Լիխաչովը նշել է, որ Թբիլիսիում ՌԴ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:

«Կցանկանան արդյոք նրանք մեր դիմումից հետո ինքնիշխան պետության տեղամաս ստեղծել իրենց տարածքում՝ քվեարկության կազմակերպման համար: Ես վստահ չեմ, նման պրակտիկա չկա: Բայց Վրաստանի խորհրդարանի ընտրություններում վրացիները քվեարկել են այն ընտրատեղամասում, որը շվեյցարացիների կողմից բացվել էր Մոսկվայում»,- ասել է Լիխաչովը:

Յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 18-ին, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում