Թբիլիսիի օդանավակայանում ժամանման նոր տերմինալ Է կառուցվում 700 հազար ուղեւորների համար

2017 թվականի վերջից Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանող ուղեւորներին կսպասարկի նոր տերմինալը. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկա Է եղել տերմինալի շինարարությունն սկսելու հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կվիրիկաշվիլին պարզաբանել Է, որ ժամանման տերմինալի շինարարությունն սկսվում Է պլանավորվածից ավելի շուտ, ինչը պայմանավորված Է Վրաստանում զբոսաշրջիկների թվի աճով:

«Վերջին ամիսներին գրանցվել Է 25 տոկոսից ավելի աճ, ինչը կպահպանվի, եւ ամենայն հավանականությամբ ցուցանիշները կլինեն ավելի բարձր: Ուստի TAV <st1:country-region>Georgia-ն՝ TAV Holding-ի դուստր ընկերությունը, սկսում Է ժամանման նոր տերմինալի շինարարությունը»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:

Նոր տերմինալի շինարարության ավարտից հետո Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կկարողանա տարեկան սպասարկել 3,5 միլիոն ուղեւորների: Այսօրվա դրությամբ Թբիլիսիի օդանավակայանը կարող Է տարեկան սպասարկել 2,8 միլիոն ուղեւորի: 2015 թվականին Թբիլիսիի օդանավակայանի ծառայություններից օգտվել Է ավելի քան 1 միլիոն 847,1 հազար ուղեւոր, ինչը 17.3 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականին, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում