Վրաստանում կանցկացվեն ԱՄՆ-ի հետ համատեղ Jackal Stone 2016 զորավարժությունները

Վրաստանում այս տարվա օգոստոսին կանցկացվեն հատուկ նշանակության ուժերի Jackal Stone 2016 վրաց-ամերիկյան համատեղ վարժանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, Թբիլիսիում կայացել Է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեի եւ պաշտպանության փոխնախարար Բեսիկ Լոլաձեի հանդիպումը ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության՝ Վրաստանում գտնվող պատվիրակության անդամների հետ:

Այդ պատվիրակության այցը տեղի Է ունենում Jackal Stone 2016 վարժանքների նախապատրաստման շրջանակներում:

Վրաստանի ռազմական գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսին, եւ դրանց կմասնակցեն ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության եւ այդ երկրի բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության շուրջ 500 զինծառայողներ: Վրացական կողմից վարժանքներում կներգրավվեն ՆԳ նախարարության եւ անվտանգության ծառայության 130 ներկայացուցիչներ:

Զորավարժությունների սցենարը նախատեսում Է հակաահաբեկչական եւ ոստիկանական գործողության անցկացում, դրանցում ակտիվորեն օգտագործված են հետախուզական օդուժի եւ տրանսպորտի տարրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում