Թբիլիսիի օդանավակայանի թռիչքագոտու բացումը կկայանա հուլիսի 5-ին

Թբիլիսիի օդանավակայանի թռիչքագոտու բացումը կկայանա հուլիսի 5-ին

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտու վերականգնումը գործնականում ավարտված է, եւ դրա պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ղեկավար Դմիտրի Կումսիշվիլին՝ դիտելով կատարված աշխատանքը:

2015 թվականի հոկտեմբերից Թբիլիսիի օդանավակայանում տեղի է ունենում գետնավարման ուղիների եւ թռիչքագոտու վերականգնում: Աշխատանքները կատարվում են «Վրաստանի միացյալ օդանավակայաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ TAV Urban Georgia սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա: Նախագծում ներդրումները կազմում են շուրջ 30 միլիոն դոլար, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում